«Վրաց լեզվի էլեկտրոնային ուսուցման դասընթացը» դասերի շարք է (140 թեմա/դաս), որը ցանկացած համակարգչից օգտվողի հնարավորություն է տալիս.  փուլերով,  հիմնավոր սովորել վրաց լեզուն  (քերականություն, բառապաշար, դարձվածքներ), Եվրոպայի Խորհրդի կողմից սահմանված չափորոշչի A1, A2, B1 և B2 մակարդակներով,  հղկել խոսքը

կատարելագործել գրելու կուլտուրան

 

Ծրագրի վարող էջում տեղադրված է դասընթացի ուղեցույցըորն ընդգրկում է դասերի /թեմաների ցանկը, որն, իր հերթին, բաժանվում է հետևյալ ենթաբաժինների

· Լսել / խոսել

· Կարդալ / գրել

· Քերականություն

· Բառապաշար

· Բառարան

Լսել / խոսելու ենթաբաժինը  բաղկացած է աուդիո- կամ տեսաֆայլերից և դրանց վրա հիմնված տարբեր տիպի առաջադրանքներից: Ունկնդրման տեքստը, որպես օրենք, հաղորդակցական է (առավելապես` երկխոսություններ): Աուդիո- կամ տեսատեքստը լսելուց հետո, լեզու սովորողը կատարում է տրված առաջադրանքները (ինչպես ինտերակտիվ, այնպես էլ` անհատական), որոնք կողմնորոշված են լսելու և խոսելու կարողությունների և հմտությունների զարգացմանը:

Կարդալ/գրելու ենթաբաժինն ընդգրկում է ընթերցանության տեքստեր և դրանց վրա հիմնված տարբեր տիպի վարժություններ: Այս վարժությունները կողմնորոշված են կարդալու և գրելու կարողությունների զարգացմանը: Սկզբնական փուլում (առաջին 6 դասը) առանձնահատուկ շեշտադրում է արված շարժողական կարողությունների և հմտությունների մշակման-զարգացման վրա (վրացերենի տառերի գրությունը, ինտենսիվ վարժություններ դրանց վրա, յուրահատուկ հնչյունները և  հնչյունակապակցությունները վրացերենում ... )

Քերականության ենթաբաժինն ընդգրկում է քերականության հարցեր և լեզու սովորողին հնարավորություն է տալիս ծանոթանալ այս կամ այն քերականական հասկացության և կարգի բացատրությանը: Ուսումնական դասընթացի այս մասը կրում է կամընտրական բնույթ և նախատեսված է միայն այնպիսի սպառողի համար, որը կողմնորոշված է լեզվի սիստեմային ուսումնասիրմանըՏեսական նյութին հետևում են գործնական վարժություններ, որոնք դասընթացի հեղինակների կողմից ստեղծված նյութի վրա են հիմնված և ներկայացված էլեկտրոնային դասընթացում

Բառապաշարի ենթաբաժինը կողմնորոշված է նրան, որ ծրագրի սպառողը  հեշտությամբ սովորի բառապաշարը: Այս տեսակետից առանձնապես հետաքրքիր են լեզու սովորողների համար հատուկ ստեղծված խաչբառերըԷլեկտրոնային դասընթացն ընդգրկում է նաև տարբեր տիպի բազմազան վարժություններ

Յուրաքանչյուր դասի կցված է կոնկրետ այս դասում կիրառված նոր բառերի և արտահայտությունների բառարանԸնդհանուր առմամբ նախագծին կցված է հինգ թարգմանական բառարան:  

Էլեկտրոնային դասընթացում առանձնանում են առաջադրանքի 3 տեսակներ

  1. ինտերակտիվ առաջադրանքներ, որոնք սպառողը կատարում է ծրագրի օգնությամբ (հարցերը և պատասխաններն իրար հետ կապել, տեղադրել բաց թողնված բառերը կամ արտահայտությունները, լրացնել աղյուսակները և խաչբառերը և այլն),
  2.  գրավոր (տպելու) առաջադրանքներ, որոնք սովորողը  կարող է լրացնել ինքնուրույն
  3. հարցեր, որոնց նպատակն է ստուգել տեքստի ըմբռնումը, սովորողն այս տիպի առաջադրանքներ կատարելիս նույնպես առավելագույնս ինքնուրույն է

Դասընթացի առաջին փուլում (A1 մակարդակ) բոլոր հրահանգները, նաև քերականական հարցերը ներկայացված են ինչպես վրացերեն, այնպես էլ հայերեն և ադրբեջաներեն: A1 մակարդակը հաջողությամբ հաղթահարելուց հետո, ենթադրվում է, որ սովորողն ունի հիմնարար գիտելիք նրա համար, որպեսզի հասկանա A2, B1 և B2 մակարդակներին համապատասխան տեքստերի բովանդակությունը և կատարի առաջադրանքներ բառարանի օգտագործմամբ

 

Լեզվի ուսուցման բոլոր չորս  մակարդակներին  կցված է համապատասխան թեստ, որի միջոցով լեզու սովորողն ավտոմատ կերպով ստուգում է ստացած գիտելիքի մակարդակը

 

«Վրաց լեզվի էլեկտրոնային ուսուցման դասընթացը» համացանցում կտեղադրվի հետևյալ հասցեով. www.ice.ge/elearning_geo և անվճար մատչելի կլինի ցանկացած մարդու համար:

 

Նախագիծը ֆինանսավորվել է 2011 թվականի օգոստոսին 06-ին միջազգային հիմնադրամ «Բաց հասարակություն ` Վրաստան»-ի կողմից (նախագծի ծածկագիրը` GS/32/11-17759), և նրա իրականացման ժամկետը սահմանվել է 12 ամիս Առաջին փուլում ստեղծվել է A1, A2, B1 մակարդակներին համապատասխան վրաց լեզվի էլեկտրոնային դասընթաց, իսկ հաջորդ փուլում, 2013 թվականի նոյեմբերին, «Բաց հասարակություն ` Վրաստան» հիմնադրամը շարունակեց նախագծի ֆինանսավորումը (նախագծի ծածկագիրը` CS/21/13 - 19286) և դասընթացին ավելացավ B2 մակարդակին համապատասխան 40 թեմա/դաս: Նախագիծը նախատեսում էր նաև տարածաշրջաններում վրացերենի, որպես երկրորդ լեզվի, ուսուցիչների վարժանքներ, որպեսզի տեղի մանկավարժներն ըմբռնեին ստացած էլեկտրոնային ռեսուրսից օգտվելու կանոնները, որպես մուլտիպլիկատորներ, ներդնեին նոր տիպի ուսուցումը և տարածեին ժամանակակից մեթոդներով վրաց լեզվի ուսուցման ռեսուրսի մասին տեղեկատվությունը:

 

«Վրաց լեզվի էլեկտրոնային ուսուցման դասընթացի» ստեղծման վրա աշխատել են

 

Մարիամ Մանջգալաձենախագծի տնօրեն

Կախա Գաբունիա` խորհրդատու

Լիա Բակուրաձե` վրաց լեզվի փորձագետ 

Քեթևան Գոչիտաշվիլիվրաց լեզվի փորձագետ 

Ճաբուկի Քիրիավրաց լեզվի փորձագետ 

Թեյմուրազ Խունդաձեծրագրավորող, նկարիչ-դիզայներ

Իլյա Ճրելիշվիլի` նկարիչ-պատկերազարդող 

Զոյա Մխիթարյանհայոց լեզվի փորձագետ 

Էլվիրա Ասլանովա` ադրբեջաներեն լեզվի փորձագետ 

Մալխազ Շուրղաիամեթոդիստ

Էկատերինե Նավրոզաշվիլիմեթոդիստ 

Դիանա Կակաշվիլիասիստենտ 

 

Նախագծի հեղինակներ` Մարիամ Մանջգալաձե և Քեթևան Գոչիտաշվիլի 

 

Առանձնահատուկ շնորհակալություն «Բաց հասարակություն` Վրաստան» հիմնադրամին` նախագծին աջակցելու համար

 

Պատրաստ ենք երախտագիտությամբ ընդունել ցանկացած գործնական դիտողություն և այն նախատեսել հետագա աշխատանքի ժամանակ- elearning_geo@ice.ge